Լոլիկի հյութն օգնում է կանանց պայքարել տարբեր երևույթների դեմ
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութն օգնում է նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնագետները նշում են, որ լոլիկի մեջ առկա է հակաօքսիդանտ լիկոպինը, որն օգնում է կանխել կրծքի չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը:
Բժիշկ-ուռուցքաբանները վստահ են, որ ճարպային կուտակումների ավելցուկը հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի խթանման հիմնական պատճառը: Հետազտության նպատակներով մասնագետները կազմել են փորձարարական մի խումբ, որում ընդգրկվել են 55 տարեկանից բարձր 70 կանայք, որոնք գտնվում են դաշտանդադարման փուլում, ուստի և ընդգրկված էին կրծքի քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում:
70 օր շարունակ կամավորները օգտագործել են այնքան քանակությամբ լոլիկի հյութ, որ լիկոպինի օրական չափաքանակը հավասարվել է 25մգ-ի: Հետազտության ավարտին պարզվել է, որ մասնակիցների մոտ ադիպոնեկտին հորմոնի մակարդակը բարձրացել է 9%-ով:
Իսկ Մեծ Բրիտանիայի գիտնականները նշում են, որ ամերիկացիների փորձերն այդքան էլ ակտուալ չեն, քանի որ լիկոպինը փոքր քանակություններով առկա է նաև ձմերուկի, թուրինջի (վարդագույն), ծիրանի, գուավայի ու պապայաի մեջ, և միանշանակ պնդել, որ միայն լոլիկի հյութը կարող է նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը ճիշտ չէ:
Աղբյուրը՝ gogetnews.info