Իրավիճակն իսկապես աննախադեպ է. Պեսկով
ՄիջազգայինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում աննախադեպ իրավիճակի մասին, գրում է URA.ru-ն։
Ըստ նրա, արևմտյան երկրները ձգտում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել։
«Իրավիճակն իսկապես աննախադեպ է. Հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցույց է տալիս, որ պատրաստ է ամեն ինչի Ռուսաստանին ճնշելու, նրան ռազմավարական պարտության մատնելու համար»,- ասել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։