Սննդակարգում փոփոխություններ կատարելը կպաշտպանի կնոջը մի քանի խնդրից
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ մթերքներ կարող են պաշտպանել կնոջը կրծքի քաղցկեղից: Մասնագետները հիմնականում հենվել են սնդակարգի ուսումնասիրության վրա, սակայն հաշվի են առնվել նաև մարմնի զանգվածի ինդեքսը, դաշտանադադարի փուլերը, ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի առկայությունը, ալկոհոլի օգտագործումն ու մարդու ռասան:
25 տարվա հետազոտությունների արդյունքում, որում մասնակցել են ավելի քան 90 հազար կանայք, գիտնականները պարզել են, որ այն կանայք ովքեր ամեն օր օգտագործել են մրգեր ու բանջարեղեններ, հասուն տարիքում 25 %-ով ավելի քիչ են տառապել կրծքի քաղցկեղից:
Մասնագետները հայտնում են, որ մրգերի ու բանջարեղենների մեջ առկա նյութերը կանխում են էստրոգենի կլանումը, որը և ազդում է քաղցկեղի զարգացման հավանականության վրա:
Նշվում է, որ կնոջ օրական սննդի մեջ բուսական բջջանյութի չափաքանակը չպետք է գերազանցի 30 գրամը:
Աղբյուրը՝ gogetnews.info