Մասիսի խոշորացված համայնքում տեղի ունեցավ ընտրություն
ՆերքաղաքականՀՀԿ֊ական Հենրիկ Դանիելյանի էջից տեղեկանում ենք.
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀԿ Մասիսի շրջանային խորհրդին նախագահ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը: Նիստի արդյունքով ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության առաջարկությամբ, ՀՀԿ Մասիսի Երիտասարդական Կազմակերպության նախագահ ընտրվեց Ազա Համբարձումյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական կառույցի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ապագա ծրագրերն ու զարգացման ուղղությունները։