Հետաքրքիր փաստեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
ՀասարակությունՆերկայացնում ենք Ձեզ մի քանի հետաքրքրաշարժ փաստեր: Հարստացրեք Ձեր գիտելիքների գանձարանը:
1. Ամենաերկար գետը մինչ 2008 թ․ համարվում էր Նեղոսը՝ 6671 կմ, այժմ, ըստ Տիեզերական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տվյալների, Ամազոնն է, որի երկարությունը կազմում է 6992,06 կմ, իսկ Նեղոսին հաջորդում է Միսսիսիպին՝ 6420 կմ։ Ամենաջրառատ գետը Ամազոնն է, որի ստորին հոսանքներում նրա լայնությունը հասնում է 20 կմ-ի, որոշ հատվածներում լայնությունը հասնում է մինչև 80 կմ-ի։ Հետո գալիս են Կոնգոն և Գանգեսը՝ Բրահմապուտրայի հետ։
2. Աշխարհի ամենամեծ կղզին Գրենլանդան է, որը հայտանգործել է նորվեգացի ճանապարհորդ Էրիկ Շիկահերը 10-րդ դարում։
3. Ամենամեծ շրջազգեստը կարվել է Եկատերինա Երկրորդի համար։ Զգեստի քղանցքի երկարությունը եղել է 70 մետր, լայնությունը՝ 7 մետր, սպասարկել են 50 մանկլավիկներ։
4. Ամենաերկար տարին եղել է մ.թ.ա. 46 թվականին՝ 445 օր, ամենակարճ տարին 1751 թվականին՝ 271 օր։
5. Ամենաճանաչված տիկնիկն աշխարհում կոչվում է Բարբի։
6․ Ամենախոշոր ձուկը կոչվում է արապանիմա, ամենախոշոր կրծողը՝ կապիբարան։