Մեր քաղաքական գործիչները անկախության հռչակումը դիտել են հայրենիքին վերամիավորվելու դյուրին քաղաքական միջոց. Դեկտեմբերի 1-ի որոշման հետքերով
ԻրավականԻնչո՞ւ Արցախի` Հայաստանի հետ միացումը հետո փոխարինվեց ինքնորոշման կամ անկախության հանրաքվեի, չէ՞ որ, եթե այդ ոդոշումով առաջնորդվեիք հնարավոր է այսօր ստպիպված բռնի գաղթի ճանապարհը չբռնեին հազարավոր արցախահայեր հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախահայ հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով այժմ ՀՀ-ում է զբաղվում իրավապաշտպան գործունեությամբ.
-Ես գտնում եմ, որ Ձեր կողմից նշված քաղաքական ընտրված կարգավիճակը, միացումը և անկախության հռչակման դեպքերում, հիմքերում դրված են եղել ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքը։ Առանց ինքնորոշվելու չես կարող չես կարող միանալ մայր հայրենիքին կամ անկախություն հռչակել։ Կարծում եմ, մեր քաղաքական գործիչները անկախության հռչակումը դիտել են հայրենիքին վերամիավորվելու դյուրին քաղաքական միջոց։ Այնուամենայնիվ անկախություն հռչակած Արցախցիները ապրում էին մայր հայրենիքին վերամիավորելու տրամաբանությամբ: Իսկ արդյոք նշված քաղաքական կամքը միացումը կամ անկախությունը պատճառ են դարձել հայրենազրկման, ապա կարձանագրեմ,որ երկու դեպքում էլ հետևանքը այն կլիներ, ինչ ունենք այսօր։ Սակայն ես ունեմ և ունեցել եմ այլ դիրքորոշում։Գտնում եմ , ՀՀ վերամիավորելու հայտնի որոշումից հետո, այդուհանդերձ անհրաժեշտ է եղել դիմել միջազգային դատարանին՝ Ռուսաստանի բոլշևիկների, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1921 թվականի հուլիսի 4_ին հռչակագիրը , որով Լեռնային ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, իրավական գնահատական տալ դրա միջազգային իրավունքին չհամապատադխանող որպես ակտ։ Այսինքն հաղթանակները քաղաքականապես ամրագրելու տարբերակը տեսնում եմ նշված եղանակում։