Ներքթային ցողացիրը կօգնի հաղթահարել հիպոգլիկեմիան
ՀասարակությունՇուտով դիաբետով հիվանդները կարող են օգտվել գլյուկագոն պարունակող հարմարավետ ներքթային ցողացիրից: Փենսիլվանիի համալսարանի մի խումբ հետազոտողներ՝ Մայքլ Ռիկելսայի գլխավորությամբ, ցույց են տվել, որ այդ ցողացիրը կարող է պայքարել 1-ին տիպի շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ առկա հիպոգլիկեմիայի դեմ նույքան արդյունավետ, որքան որ գլյուկագոնի ներարկումը: Հետազոտությանը մասնակցել են շաքարային դիաբետի 1-ին տիպով հիվանդ 75 մարդ: Հետազոտողները մասնակիցների մոտ հրահրել են հիպոգլիկեմիա, որից հետո հիվանդներին տրվել է գլյուկագոն: Այդ գործընթացը իրականացվել է 2 անգամ. առաջին այցի ժամանակ հիվանդներին ներարկվել է գլյուկագոն, իսկ 2-րդ այցելության ժամանակ նրանք գլյուկագոնը ստացել են ներքթային ցողացիրի տեսքով:
Ներարկումն արդյունավետ էր բոլոր դեպքերում, իսկ սփրեյը 75-ից 74 դեպքերում: Ներարկումը, միջինը 13 րոպեում, օգնում է կարգավորել գլյուկոզայի մակարդակն օրգանիզմում, իսկ ներքթային ցողացիրը՝ 16 րոպեում: Ներարկման կատարման համար պահանջվել է 2 րոպեից մի փոքր ավել, իսկ ներքթային ցողացիրի դեպքում ավելի քիչ՝ մոտավորապես 20 վարկյան:
Աղբյուրը՝ medportal.ru