Չինաստանը ներկայացրել է Haolong-1 բազմակի օգտագործման բեռնատար տիեզերանավի նախագիծ
ՀասարակությունՉինաստանը ներկայացրել է Haolong-1 բազմակի օգտագործման բեռնատար տիեզերանավի նախագիծ, որը նախատեսված է Tiangong տիեզերակայան բեռներ առաքելուհամար։ Այն մշակում է Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիայի ինքնաթիռների նախագծման և հետազոտական Չենդու ինստիտուտը:
Սա այն երկու նախագծերից մեկն է, որոնք հաղթել են էժան բեռնատար տիեզերանավերի մշակման համար Չինաստանի տիեզերական գործակալության հայտարարած մրցույթում:
Ներկայումս Չինաստանն օգտագործում է «Տյանչժոու» տիեզերանավը՝ բեռներ Tiangong տիեզերակայան առաքելու համար: Այնուամենայնիվ, գործակալությունը նախատեսում է դրա համար ավելի ծախսարդյունավետ տարբերակներ փնտրել: Բացի դրանից՝ Չինաստանը ցանկանում է բեռները տիեզերակայանից վերադարձնել Երկիր, իսկ «Տյանչժոուն» այրվում է Երկրի մթնոլորտ նորից մուտք գործելիս:
Haolong-1-ն տիեզերք է արձակվելու մեկնարկային հրթիռի միջոցով: Օգտակար բեռը հասցնելուց հետո այն կառանձնանա Tiangong-ից, դուրս կգա ուղեծրից, կմտնի մթնոլորտ և վայրէջք կկատարի օդանավակայանի թռիչքուղու վրա: Տիեզերական այս շաթլի երկարությունը 10 մ է, իսկ լայնությունը՝ 8 մ։ Haolong-1-ի քաշը պակաս է Tiangong-ի պարկուճի կեսից, որի զանգվածը չի գերազանցում 14 տոննան։