Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ցանկանում է, որ ձմռանը Հրանտ-Լեոն Ռանոսը վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ։ Միևնույն ժամանակ ակումբը չի դիտարկում վարձակալական պայմանագրում ներառել ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակ։
SkySport-ը փոխանցմամբ ակումբը այդպիսով ցանկանում է լուծել Ռանոսի խաղային պրակտիկա ձեռք բերելու հարցը։ Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, իսկ «Բորուսիան» մեծ հույսեր է կապում Ռանոսի հետ և նպատակ ունի կարգավորել ֆուտբոլիստի մարզավիճակի խնդիրը նրան այլ ակումբի կազմում խաղալու հնարավորություն տալով։