ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գաղտնի այցելել է Թրամփին. De Telegraaf
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գաղտնի այցելել է Թրամփի նստավայր՝ նրան համոզելու Ուկրաինայում «խաղաղության» հարցում առաջնորդվել արեւմտյան տեսլականով:
Ո՛չ Թրամփը, ո՛չ ՆԱՏՕ-ն պաշտոնապես չեն հաղորդել այս այցի մասին, գրում է հոլանդական De Telegraaf թերթը։
Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է առաջիկայում հանրապետականի հետ քննարկել Ուկրաինայի ռազմավարությունը։ Հրապարակման համաձայն՝ Ռյուտեի նպատակն է համոզել Թրամփին, որ խաղաղությունը պետք է «արդար» լինի, այսինքն՝ հաշվի առնի Կիևի և ընդհանուր առմամբ` Դաշինքի շահերը։
Հրապարակությունը նաև հայտնում է, որ գլխավոր քարտուղարը կփորձի համոզել Թրամփին, որ «անբարենպաստ» համաձայնագիրը կարող է վնասել նրան իր երկրորդ նախագահական ժամկետում։
Ռյուտեի՝ Թրամփի այցից հետո տեղեկություններ հայտնվեցին Ուկրաինայի բանակցող Ռիչարդ Գրենելի նշանակման մասին, ով դեմ է ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Դա հուշում է, որ Ռյուտեն ոչ միայն չի կարողացել համոզել Թրամփին, այլ նոեւ, այս այդ այցը նորընտիր նախագահին ստիպել է արագացնել իր քայլերը: