Խարդախները սկսել են իրենց զոհերին ծաղիկներ ուղարկել, որպեսզի հետո գողանան նրանց փողերը
ՀասարակությունՌուսաստանում խարդախներն սկսել են ծաղիկներ և այլ նվերներ պատվիրել հնարավոր զոհերի համար, որպեսզի հետագայում նրանցից գումար գողանան, տեղեկացնում է Exploit Telegram ալիքը, որը պատմել է նոր սխեմայի զոհերից մեկի պատմությունը։
Սխեման գործում է հետևյալ կերպ․ խարդախները ծաղկեփունջ են պատվիրում հնարավոր զոհի համար։ Առաքիչը գալիս է, ներկայանում որպես ծաղիկների առաքման ծառայության աշխատակից, հանձնում ծաղկեփունջը և հեռանում՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ Հնարավոր զոհը, սակայն, չի իմանում է, թե ով է ծաղիկներ ուղարկողը։
Սակայն, մոտ մեկ օր անց նրան զանգում են նույն առաքման ծառայությունից և տեղեկացնում, թե առաքումը սխալմամբ չի գրանցվել և հաշվետվության համար անպայման այն պետք է գրանցել և խնդրում են թելադրել իրենց հեռախոսին ստացած SMS հաղորդագրության թվերը։ Դրանից հետո խաբեբաները քաղաքավարի հրաժեշտ են տալիս, իսկ հետո փորձում են գումար գողանալ քարտից կամ նրա անունով վարկ ձևակերպել։
Տուժողներից մեկը՝ մի բժշկուհի, խաբվել է հենց այս եղանակով և նրան մի կերպ է հաջողվել խուսափել երկու միլիոն ռուբլի կորցնելուց՝ նրա անունով վարկի տեսքով։ Բարեբախտաբար, անվտանգությունը հայտնաբերել է կասկածելի գործարքը և մերժել այն: