Քանի համայնք, քաղաք և գյուղ կա Հայաստանում. որքան բնակչություն ունեն
Մինչ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի ընդունումը (1995թ. դեկտեմբերի 11), Հայաստանի վարչական տարածքը բաշխված էր 37 շրջանների և 4 հանրապետական նշանակության քաղաքների (Երևան, Լենինական, Կիրովական և Դիլիջան):
Ներկայում հանրապետության տարածքը բաժանված է 10 մարզերի և Երևան քաղաքի:
Հայաստանի հանրապետությունում բացի 10 մարզերից կա 71 համայնք, 12 վարչական շրջան, 49 քաղաք և 953 գյուղ։
2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ այս տարածքներում ՀՀ մշտական բնակչությունը կազմում է 3 մլն 67 հազար մարդ:
Հարկ է նշել, որ քաղաքային բնակչությունը կազմում է ՀՀ մշտական բնակիչների կեսից ավելին։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի բնակչությունն առավելապես կենտրոնացված է քաղաքային բնակավայրերում՝ 1 մլն 976 մարդ:
Ամենախիտ բնակեցված համայնքը մայրաքաղաք Երևանն է: Երևանում ապրում է 1 մլն 136 հազար մարդ:
Մարզերը ևս աչքի են ընկնում բնակչության անհավասար բաշխվածությամբ: Բնակչության կենտրոնացվածությամբ առաջին տեղում Կոտայքի մարզն է՝ 292 հազար բնակիչ։
Ամենանոսր բնակեցված մարզը Հայաստանի ամենափոքր մարզն է՝ Վայոց ձորը՝ 49 հազար մարդ: