«Փաստ». Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր մեկնաբանություններ, եզրակացություններ, նաև պատճառներ են նշվում մամուլում ու սոցցանցերում: Պաշտոնական «վարկածը» կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն էր իրավապահ համակարգից ու նրա՝ «համբերության բաժակի լցվելը»: Իշխանական շրջանակներում, սակայն, հանրությանը մատուցված անորոշ պատճառներից տարբերվող փաստարկներ են շրջանառվում: Ըստ այդմ, բացի շոուից ու տաբեր շրջանակների կողմից նշվող այլ պատճառներից, կան նաև այլ գործոններ:
Ըստ մեր աղբյուրի, ՔՊ «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին: Վարչապետին զեկուցվել է, մասնավորաբար, Ծաղկաձորում և Տավուշի մարզում նրա խոշոր մի քանի բիզնեսների մասին ևս: Մեր զրուցակցի խոսքերով, այն ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ղազարյանի հետ և ժամանակ տվել բացատրություններ ներկայացնելու: Խնդիրներ կան նաև այլ պաշտոնյաների հետ կապված:
Ի մասնավորի, Գնել Սանոսյանը չի մարսել Բայանդուրի ճանապարհի թեման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը «թուքումուր է կերել»: Ի դեպ, ասում են՝ նրա ու մյուս պաշտոնյաների հետ կապված ևս «թղթապանակներ» կան Փաշինյանի սեղանին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում