Տոմատի հյութը կարող է փոխարինել կենսակտիվ սննդային հավելումներին
ԱռողջապահականԱնգլիացի գիտնականները ստեղծել են ԳՄՕ պարունակող լոլիկ, որում կան մեծ թվով վիտամինային միացություններ, ռեսվերատրոլներ և հակաօքսիդանտներ, որը կա նաև կարմիր գինու մեջ, գրում է РИА "Новости".-ին:
ԳՄՕ-ով պոնիդորները հարուստ են ռեսվերատրոլով, իսկ վերջիններս էլ հզոր հակաօքսիդանտ լինելով կարող են կիրառվել մի շարք լուրջ հիվանդությունների՝ շաքարախտը, թուլամտությունը, Այլցհեյմերի հիվանդության բուժման ժամանակ:
Ռեսվերատրոլը, ըստ մասնագետների համոզման, ստիպում է բջիջներին <<կարծել թե իրենք էներգիայի կարիք ունեն>>, ինչը հանգեցնում է էներգիայի համար անհրաժեշտ սպիտակուցների արտադրման:
Հասկանալով ռեսվերատրոլի աշխատանքի մեխանիզմը, գիտնականները կարողացան ստեղծել ռեսվերատրոլի արագ ստեղծման արհեստական հարթակ: Վերջինս հիմքում ընկած է վայրի կաղամբի (ծովակաղամբի) գենետիկ տարրերից մեկը (Arabidopsis thaliana,) AtMYB12, սա այն գենետիկ տարրն է, որը լոբու և խաղողի ԴՆԹ- հետ միասին ստեղծում է հզոր հակաօքսիդանտ ռեսվերատրոլը:
Առաջին փորձերից անմիջապես հետո պարզ դարձավ, որ այս նոր ԳՄՕ պարոնակող պոմիդորի մեկ հատը իր մեջ պարունակում է այնքան ռեսվերատրոլ, որքան կարող է լինել 50 շիշ կարմիր գինու, կամ 2.5 կիլոգրամ լոբու մեջ: Շնորհիվ գենետիկ բժշկության, այժմ արդեն հնարավոր է աճեցնել այնպիսի բանջարեղեններ, որոնք իրենց մեջ պարունակում են համեմատաբար ավելի մեծ քանակությամբ դհակաօքսիդանտներ :