Ձկան յուղը օգտակար է շաքարային ջլախտի ժամանակ
Հասարակություն«Շաքարային ջլախտը շաքարախտի բարդ և դժվար բուժվող տեսակ է, որի հետևանքով ոտքերի վրա վերքեր են առաջանում, որոնք էլ երբեմն բերում են անդամահատումների», - ասում է Այովա Սիթիի բուժկենտրոնի բժիշկ Մարկ Յորեկը, ով վերջերս նոր հետազոտություն է անցկացրել:
Ձկան յուղը կարող է օգտակար լինել շաքարախտի այս տեսակի կամ նյարդերի վնասվածքի բուժման ժամանակ, որն առկա է շաքարախտով հիվանդների 50 տոկոսի մոտ: Այս հիվանդությունը բուժում չունի, և միակ արդյունավետ բուժման միջոցը արյան մեջ շաքարի պարունակությունը հավասարակշռելն է, որը միայն դանդաղեցնում է հիվանդության զարգացումը:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կա բուժման մի տարբերակ` օմեգա 3 ճարպաթթուների օգնությամբ, որոնք առկա են ձկան յուղի պարունակության մեջ և կարող են վերականգնել վնասված նյարդերը:
Ձկան յուղը գրավիչ դեղամիջոց է համարվում, քանի որ անվնաս է և կարող է օգտագործվել օրական հիմունքներով: «Ձկան յուղն օգտագործվում է որպես վիտամի, սակայն կարող է այլ ազդեցություն էլ ունենալ՝ այլ դեղամիջոցների հետ համակցված», - ասում է Յորեկը: