Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտները
Ռուսաստանին անհրաժեշտ են աշխատանքային միգրանտներ այլ երկրներից՝ ժողովրդագրական լարված իրավիճակի ֆոնին երկրի դինամիկ զարգացման համար, և Ռուսաստանը ողջունում է նրանց ժամանումը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միգրանտները անհրաժեշտություն են։ Փաստն այն է, որ մենք ունենք շատ լարված ժողովրդագրական իրավիճակ:
Որպեսզի մենք դինամիկ զարգանանք և իրականացնենք բոլոր զարգացման ծրագրերը, իհարկե մեզ պետք են աշխատող ձեռքեր են պետք»,- ասել է Պեսկովը։