Հակաբորբոքային բույսեր ու համեմունքներ, որոնք օգնում են վերացնել ցավը
ՀասարակությունՔրոնիկ բորբոքումը շատերին է տանջում: Դա նշանակում է, որ որևէ հիվանդության հետևանքով օրգանիզմում բորբոքվածություն է մնացել, որը երկար ժամանակ է պահանջում ամբողջապես ապաքինվելու համար: Healthy Food Team-ը ներկայացրել է այն բույսերն ու համեմունքները, որոնք կարող են օգնել արագ վերացնել բորբոքումն օրգանիզմից:
1. Քրքում
Այս բույսը դարերի խորքից եկած միջոց է բորբոքումների դեմ պայքարելու համար, որը 100 տոկոսով բնական է և կողմնակի հետևանքներ չունի: Օրական անհրաժեշտ չափաքանակը` 1 ճաշի գդալ:
2. Մաղադանոս
Այս բույսից կարելի է ստանալ վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի 54 տոկոսը: Այն հայտնի հակաբորբոքային միջոց է և օգտակար է արթրիտի և օստեպոռոզի ժամանակ ցավերից ձերբազատվելու համար:
3. Կոճապղպեղ
Ողջ աշխարհում տարածված է, որ կոճապղպեղը տարատեսակ բուժական հատկություններ ունի տարբեր հիվանդությունների համար: Օրական անհրաժեշտ չափաքանակը` 1 ճաշի գդալ փոշի:
4. Ռեհան
Ռեհանը նաև ցավազրկող հատկություն ունի:
5. Օրեգանո
Այս համեմունքն օգտակար է օրգանիզմում բորբոքումը դադարեցնելու համար:
6. Դարչին
Դարչինի հակաբորբոքային հատկություններն ապացուցվել են բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:
7. Անանուխ
Բացի նրանից, որ այս բույսը օգտակար է մարսողության համար, այն հիանալի է նաև որպես հակաբորբոքային միջոց:
8. Սամիթ
Այս բույսը հարուստ է կալցիումով և հիանալի հակաբորբոքային միջոց է:
9. Եղեսպակ
Այս բույսը այնպիսի թթուներ է պարունակում, որոնք կան նաև հազրեվարդի բաղադրության մեջ: Դրանք հզոր հակաբորբոքային ազդեցություն են գործում: