Մի քանի արտասովոր փաստեր աշխարհի մասին, որոնց դժվար է հավատալ
ՀասարակությունՄեր կյանքի ընթացքում մենք այնքան շատ ինֆորմացիա ենք ստանում, որ դժվար է պատկերացնել: Դրանց մի մասն ունակ է ցրել նույնիսկ ամենատարածված միֆերը և փոխել մեր տեսակետը հայտնի երևույթների և իրերի վերաբերյալ: Այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք հենց այդպիսի փաստեր: Գրազ կգանք, որ դրանք գլխիվայի կշրջեն ձեր պատկերացումները աշխարհի մասին, կամ գոնե կզարմացնեն:
1. Մեկ տարի առաջ ձեր մարմինը բաղկացած էր բոլորովին այլ ատոմների հավաքածուից
Տարին մեկ դուք դառնում եք բոլորովին այլ մարդ: Բառացիորեն: 365 օրվա ընթացքում մարմինը փոխում է իր ատոմների մոտ 98%-ը:
2. Ծննդյան պահին դուք մոլորակի ամենաերիտասարդ մարդն էիք
Ճիշտ է, միայն մինչ հաջորդ երեխայի ծննդյան պահը:
3. Մեծ բուրգերը շատ ավելի հին են, քան Կլեոպատրան
Կա նախապաշարմունք, որ Եգիպտոսի տիրուհին ապրում էր նույն դարաշրջանում, ինչ Գիզայում գտնվող կառույցները: Բայց թագուհու դարաշրջանն ավելի մոտ է մեր ժամանակին, քան բուրգերը կառուցելու օրերին: Դրանց շինարարությունն ավարտվել է մ.թ.ա 2550 թվականին: Կլեոպատրան մահացել է մ.թ.ա. 30թ․-ին: