Ինչո՞ւ Փաշինյանը զրկեց Զեյնալյանին մանդատից
ՆերքաղաքականԻնչպես հայտնին է, մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանը, օրերս, թրաշվելուց հետո, որոշեց <<թրաշել>> նաև նախարարական կազմը և վեց նախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ Չնայած դրան, ըստ կուլիսային խոսակցությունների, Փաշինյանը որոշել է նրանցից որոշներին այլ պաշտոններ տալ։
Կառավարությունից դուրս, հրաժարականների երթը հասավ նաև Ազգային ժողով և երեկ, իր մանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Iravunk.com- ի տեղեկություններով Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար, քանի որ շատ դժգոհություններ կան նաև տիկին Ավանեսյանից։
Դե ինչ, սպասենք փաշինյանական նոր սցենարների։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ