Apple-ն առաջարկել է մոտ 100 միլիոն դոլար ներդնել Ինդոնեզիայի տնտեսությունում
ՀասարակությունApple-ն առաջարկել է երկու տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դոլար ներդնել Ինդոնեզիայի տնտեսությունում, որպեսզի տեղի իշխանություններին համոզի վերացնել iPhone 16-ի վաճառքի արգելքը երկրում, հայտնում է Bloomberg-ը։
Սկզբում Apple-ը պլանավորում էր մոտ 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում գտնվող աքսեսուարների և բաղադրիչների արտադրության գործարանում։ Դրանից հետո Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարությունը կոչ էր արել ընկերության թոփ-մենեջերներին հանդիպել պաշտոնյաների հետ։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, նախարարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել ընկերության վերջին առաջարկի վերաբերյալ, որը տասն անգամ գերազանցում է նախորդին։ Apple-ի և գերատեսչության ներկայացուցիչները չեն մեկնաբանել իրավիճակը։
iPhone 16-ի վաճառքի արգելքը մտցվել է 2024-ի հոկտեմբերին, քանի որ Apple-ը չէր կատարել տեղի տնտեսությունում ներդրումներ կատարելու իր պարտավորությունները: Պահանջվող 1,7 տրիլիոն ինդոնեզական ռուպիի (մոտ 95 մլն դոլար) փոխարեն ընկերությունը ներդրել է ընդամենը 1,5 տրլն ռուպի։
Ինչպես նշում է Bloomberg-ը, այս ներդրումների միջոցով Apple-ը նպատակ ունի մուտք գործել Ինդոնեզիայի մոտ 278 միլիոն բնակչություն ունեցող շուկա, որոնց կեսից ավելին 44 տարեկանից ցածր են և լավ տիրապետում են տեխնոլոգիաներին: