Ռուսաստանի ուժերին մնացել է 5,5 կմ մինչև Կուրախովոյի հարավային կաթսան փակելը. BILD-ը` «մի փոքր» ուշացումով
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերին մնացել է 5,5 կմ մինչև Կուրախովոյի հարավային կաթսան փակելը (երկրորդ քարտեզը): Այս մասին հայտնում է BILD-ը: Ըստ աղբյուրի.
Անցյալ շաբաթ ռուսական զորքերը մտել են Դոնեցկի շրջանի Դալնեյե գյուղ և Կուրախովո քաղաքի մոտ երկու մասի են բաժանել կիսակաթսան։ Դալնիից հարավ Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր զինվորներ շարունակում են պաշտպանել Սուխի Յալա գետի ափին գտնվող 5-6 գյուղեր։ Այժմ ռուսական զորքերը ամբողջությամբ գրավել են Դալնեյեն, ինչպես նաև մոտեցել են Տրուդովոյե գյուղին։ Այսպիսով, Ուսպենովկա և Կոնստանտինոպոլսկոյե գյուղերով Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման միջանցքը կրճատվել է մինչև 5,5 կմ։
«Կուրախովսկոյե ջրամբարից հյուսիս նույնպես առաջ են շարժվում Ռուսաստանի զինված ուժերը։ Այնտեղ նրանք վերցրեցին Իլյինկա գյուղը և մոտեցան Բերեստկի գյուղին, ինչպես նաև գրավեցին ճանապարհի և երկաթուղային անցումների մոտեցումները դեպի Կուրախովո։ Այնտեղ կամուրջները քանդվել են, սակայն Ռուսաստանի զինված ուժերն այժմ կարող են քաղաքի ուղղությամբ կրակել հյուսիսից ընդամենը 1-1,5 կմ հեռավորության վրա։ Եթե նրանց հաջողվի վերականգնել կամուրջը և անցնել ամբարտակը, ապա նրանք կարող են հարձակվել Կուրախովոյի վրա հյուսիսից»,- կարծում է BILD-ի ռազմական մեկնաբան Ռոպկեն։
Այս անգամ եւս գերմանական լրատվամիջոցի տվյալները «մի փոքր» հնացել են: Ռուսները գործնականում գրավել են Բերեստկին, անցել են ջրամբարը, եւ այս պահին մարտերը Կուրախովոյի կենտրոնում են:
Նաեւ, ռուսները ընդհուպ մոտեցել են Տրուդովոյեին, եւ այս պահին կաթսան փակվելու հեռավորությունը ոչ թե 5,5, այլ 4 կմ-ից պակաս է: Ընդ որում, կաթսայից ելքի բոլոր ուղիները ռուսական հրետանում, էլ չասած` անօդաչուների հարվածի գոտում են: Այսինքն, այս ուղղությամբ ոչ թե «Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր», այլ` մոտ 2,5-3 հազարանոց խմբավորումը գործնականում շրջապատման մեջ է (առաջին քարտեզը):