Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀասարակությունՀայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնի գլխավորությամբ, և Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։