Զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների տրանսպորտի ուղեվարձն անվճար կլինի
ՀասարակությունԵրևանի ավագանին 54 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Ղարաբաղի կամ Հայաստանի պաշտպանության մարտական գործողություններում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհետ բացակայող ճանաչվածների ընտանիքի անդամների համար հանրային տրանսպորտը անվճար դարձնելու հարցը։
Նախագիծը ներկայացվել է Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության կողմից։