ՔՊ-ական համայնքապետը հրաժարական է ներկայացրել․ «Հրապարակ»
ԹեմաՄեր տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել:
Մենք գրել ենք, որ նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված ռազբորկա և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է: Սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել, իսկ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։