Գիտնականները բացատրել են թե ինչու է խոզի ճարպը ձիթայուղից օգտակար
ՀասարակությունՊարզվում է, որ ավելի ճիշտ է տաք սննդի պատրաստման համար օգտագործել խոզի ճարպ:
Ձիթայուղի ու խոզի ճարպի օգտակարության միջև առկա տարբերությունը պարզել են Անգլիայի Դե Մոնթֆորտ համալսարանի գիտնականները:
Գիտնականները հայտարարել են, որ չնայած ձիթայուղի օգտակարությունը հայտնի է բոլորին, այնուամենայնիվ տաք ուտեստների պատրաստման համար խորհուրդ չի տրվում օգտագործել եգիպտացորենի, ձիթապտղի կամ արևածաղիկի յուղ, քանի որ այդ դեպքում նրանք շատ վնասակար են առողջության համար: Ըստ նրանց, ցանկալի է սննդի պատրաստման համար օգտագործել խոզի ճարպ կամ սերուցքային կարագ:
Այդ մասին վկայում են ավելի քան 20 տարի տևած հետազոտության արդյունքները, որի ընթացքում ուսումնասիրվել են այն քիմիկան նյութերի բաղադրությունները, որոնք արտազատվում են տարբեր տեսակի սննդային ճարպերի ջերմային մշակման ժամանակ:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ բուսական յուղերով սննդի պատրաստման ընթացքում տեղի է ունենում ալդեհիդների արտազատում. նյութ, որի բարձր մակարդակը օրգանիզմում կապված է քաղցկեղի առաջացման, սրտի հիվանդությունների ու ուղեղի ֆունկցիաների ճնշման ռիսկի բարձրացման հետ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ արևածաղկի կամ եգիպտացորենի յուղով պատրաստած ձուկը պարունակում է 200 անգամ ավելի շատ ալդեհիդներ, քան թույլատրվում է անվտանգության չափանիշներով: