Ֆիզկուլտուրայի ուսուցիչները բունտ են անում Կառավարության մոտ
ՀասարակությունՀերթական բունտն է հասունանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ, առիթը նորից ատեստավորման գործընթացն է։ Այս անգամ քննակա փուլը փուլը չեն հաղթահարել հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Անցած շաբաթ օրն է ատեստավորման քննութուններն անցկացվել Հանրապետութան մի քանի դպրոցներում և ինչպես Euramedia24․-ին ահազանգած ուսուցիչներն են պնդում՝ քննաշրջանն հաղթահարել են հաշված ուսուցիչներ։ Խնդիրն ըստ մեզ ահազանգած մասնագետների միտունավոր տապակումն է եղել։ Ասում են՝ ամեն ինչ արված էր խոչընդոտելու և հարցերին պատասխանելու գործընթացը բարդացնելու, ուսուցիչներին շեղելու համար։ Նախ և աաջ ֆիզկուլտուրայի ուսուցիչները ատեստավորման քննություններն անցկացրել են նույն սենյակում շախմատի ուսուցիչների հետ ընդ որում միևնույն ժանանակ, և սա չի ունեցել բացատրություն, իսկ ամբողջ ընթացքն ուղեկցվել է բարձրաձայն խոսքի, ոչ մասնագիտական բառերով աղմուկի և լրիվ անհավասար պայմաններում։ Ուսուցիչների խոսքով՝ մասնագետներին թույլ չեն տվել ճիշտ կողմնորոշվել և հանձնել քննությունները և մինչդեռ այդ քննության ժամանակ մասնագետները պիտի ապացուցեյին իրենց կարողությունները։
Ուսուցիչները պետք է պահանջված 100 բալի շեմից առնվազն 60 միավոր հավաքեին՝ աշխատանքը չկորցնելու համար։ Իսկ ատեստավորման քննություններն անցկացվել են համակարգչով՝ համարյա վարորդական վկայան ստանալու կանոնների պես։ Այսօր մտադիր են բողոքի արշավ անել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի պարզաբանումը։