Գլխավորը, որ պետք է իմանալ քրքումի մասին
ՀասարակությունՔրքումը պարունակում է մեծ քանակությամբ քրքումին՝ միացություն, որի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է քաղցկեղի, մանկական լեյկեմիայի, Քրոնի և Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման գործում: Քրքումը նաև հարուստ է կենսական նշանակություն ունեցող օգտակար հանքանյութերով՝ մանգան, մագնեզիում, կալցիում, վիտամին C, ցինկ և ֆոսֆոր: Այդ պատճառով այն պետք է առկա լինի ձեր ամենօրյա սննդակարգում:
Քրքումն իմ բոլոր ժամանակների սիրված համեմունքներից մեկն է, որը ես օգտագործում եմ խոհարարության մեջ՝ իր առողջարար զարմանալի հատկության պատճառով: Եկեք ուսումնասիրենք այս համեմունքը:
Ինչպես օգտագործել քրքում
Որպես կարրիի մաս
Համեմել Միս / թռչնամիս / ձուկ / լոբի / տոֆու / տեմպե և այլն:
Համեմել տապակած բանջարեղենը:
Համեմել բրինձը, քվինոան, այլ ձավարեղեն / հատիկաընդեղեն:
Ավելացնել հումուսին:
Օգտագործել արգանակի մեջ, ինչպիսիք են ապուրները:
Ավելացնել սմուզիներին (ինչու ոչ):
Խմել կաթով:
Որպես սննդի բնական գունանյութ: