Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածը Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվի Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել Եվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The Guardian Ամանորի կախարդանքը Երեւանի թատրոններում Ձեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Սիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա Սոլոյան Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT ԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Տեղի ունեցավ տարվա ամենաաստղային հարսանիքը. Աշոտ Կարապետյանն ու Լիլիթ Համբարյանն ամուսնացան

Տեսանյութեր

Դուդուկ նվագող հարս, «Բերդ» պարող փեսա, բազմաթիվ երգերի պրեմիերաներ… Այսպիսին կարող էր լինել միայն դերասան, հաղորդավար շոումեն ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ եւ երգչուհի, դերասանուհի ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հարսանիքը: 

Այո՛, այն գեղեցիկ սիրո պատմությունը, որի բոլոր խենթություններն ու արկածները, ռոմանտիկ երեկոները եղել են հեռուստադիտողների աչքի առաջ՝ ATV-ով հեռարձակվող ռեալիթի շոուի շրջանակներում, հասավ իր բաղձալի ու կարեւոր փուլին: Նոյեմբերի 13-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում՝ խորանի առաջ Աշոտ Կարապետյանը խոստացավ տեր լինել Լիլիթ Համբարյանին, նա էլ վստահեցրեց, որ լինելու է հնազանդ: 

 

Ի դեպ, հիշեցնենք, որ Աշոտն ու Լիլիթը դեռեւս 2022 թվականից հանրությունից չէին թաքցնում իրենց հարաբերությունները: Նրանց միասին լուսանկարները սոցցանցերում հայտնվեցին ուղիղ երկու տարի առաջ, իսկ ահա երկու տարի անց՝ Աշոտն ու Լիլիթն արդեն ամուսիններ են:

Նշենք, որ հարսանեկան արարողությանը ազաբն ու հարսանաքույրը մեկի փոխարեն երկուսն էին. հարսնաքրոջ պարտականությունները ստանձնել էին «Հայ Սուպերսթար» 4-ի ֆինալիստ եւ «Հայաստանի ձայնը 3»-ի հաղթող Ռայիսա Ավանեսյանը եւ դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը, իսկ ազաբներից մեկը՝ շոումեն Արթուր Կարապետյանն էր՝ Աշոտի հարազատ եղբայրը: Տոնական երեկոյին ներկա էր մի ողջ աստղաբույլ, այդ թվում՝ դերասաններ Հայկ Հովհաննիսյանը, Անահիտ Մանուկյանը, Արմեն Դալլաքյանը, Սեւակ Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, երգիչներ Սենչը, Ռուբեն Սասունցին, Օքսաննա Բաբուրյանը, Հայկ Ղուլյանը, Արսեն Հայրապետյանը, Նարինե Մկրտումյանը, Լիլուշ Պետրոսյանը, Դիանա Հարությունյանը, հաղորդավար Արայիկ Հարությունյանը, երաժիշտ Սարգիս Ավագյանը, Վիվալդի Բենդը (գեղ. ղեկավար՝ Արման Դաշյան) եւ այլք:

Հարսանեկան արարողությունը հատկանշվեց երգի պրեմիերաներով եւս: Նախ հարսնացուն՝ Լիլիթ Համբարյանը, կատարեց հատուկ այդ օրվա համար Րաֆֆի Ալթունյանի կողմից գրված երգը՝ նվիրելով այն փեսացուին: Երգի ժամանակ նա նաեւ դուդուկ նվագեց: Իսկ հետո կայացավ նաեւ երգչուհի Լիլուշ Պետրոսյանի նոր երգի պրեմիերան: 

Դե, իհարկե, Աշոտ Կարապետյանը «տակ մնացողներից» չէ, «Մագա դանս ստուդիո»-յի պարուհիների ուղեկցությամբ Լիլիթ Համբարյանի հարսի պարին հաջորդեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս Աշոտ Կարապետյանի պարը՝ այն էլ «Բերդ»: Նրան այս հարցում աջակցեց Hakobyans wedding պարային համույթը: Երեկոն թեժ էր՝ ճիշտ Աշոտ եւ Արթուր Կարապետյան եղբայրների կազմակերպած միջոցառումներին բնորոշ:

Իսկ մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել նորապսակներին եւ ցանկանալ անամպ երկինք, ներդաշնակություն ու խաղաղություն իրենց նորաստեղծ ընտանիքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածըԻմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԹաիլանդը կմիանա BRICS-ին որպես գործընկեր երկիր․ Թաիլանդի ԱԳՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ ՊուտինԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ըՓաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. ՄամիջանյանՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ ՄամիջանյանՓաշինյանը բացեց ԵԱՏՄ խորհրդի նիստըՆիկոլ Վովաևիչը կապի դուրս եկե՞լ է, նա այսօր հեռավար է վարելու նիստը. Պուտին (Video)Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ վառելափայտ է կտրել․ Ria NovastiՈ՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակՀայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցըՈւՂԻՂ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ամփոփիչ ասուլիսըԴեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր ԳրիգորյանըՀայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանումՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինիՆոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ ԱնանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համարՓաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսովՈւՂԻՂ. Դատավարություններ Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներինՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 26ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՈւկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ)Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)Սիրիայում արդեն սկսում է նոր հեղափոխություն բռնկվել. Իրանական աղբյուր (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top