Մասնագետներն ալկոհոլային հեպատիտի բուժման նոր մեթոդ են հայտնաբերել
ՀասարակությունՍան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները բարեհաջող փորձարկել են լյարդի քրոնիկ հիվանդության՝ ալկոհոլային հեպատիտի բուժման նոր մեթոդը, որը ենթադրում է վիրուսների կիրառում: Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ Nature ամսագրին հղումով:
Այս հիվանդության հետևանքով մահվան դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ ալկոհոլային հեպատիտի դեպքում բազմանում են հակաբիոտիկակայուն բակտերիաներ, որոնք վտանգավոր տոքսիններ են արտազատում:
Այս բակտերիաների դեմ պայքարի համար մկների վրա անցկացված գիտափորձերի ժամանակ գիտնականներն օգտագործել են վիրուսների 4 տեսակ: Գիտափորձերը ցույց են տվել, որ վիրուսներով վարակված բակտերիաներն առնվազն դադարել են տոքսիններ արտազատել:
Այժմ գիտնականները մտադիր են ալկոհոլային հեպատիտի բուժման նոր մեթոդը փորձարկել նաև մարդկանց վրա: