Հակաեկեղեցական շարժման ջատագովը՝ ՀԾԿ հանձնաժողովի նախագա՞հ
ՆերքաղաքականԿառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի բարեկամի՝ ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ թեկնածությունը: Նա կզբաղեցնի վերոնշյալ պաշտոնը՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու ու այդ պաշտոնում նշանակվելու դեպքում:
Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Մեսրոպ Մեսրոպյանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ է եղել, իսկ 44- օրյա պատերազմից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։ Իսկ թե էլ ինչով է հայտնի Մեսրոպ Մեսրոպյանը՝ բացի պաշտոններ զբաղեցնելուց, «Իրավունք»-ը կթարմացնի հանրության եւ նրան ընտրելու կամ չընտրելու առաջ կանգնած օրենսդիրների հիշողությունը: Վերջինիս սոցցանցային ակտիվությունը մեծապես նվիրված է եղել հոգեւորականներին վարկաբեկելուն ու Փաշինյանների ընտանիքին փառաբանելուն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ