Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է աբխազ ցուցարարներին. ահա, թե աբխազական այս սրացումների թելերն իրականում ուր են տանում (Տեսանյութ)
ՄիջազգայինՎրաստանի նախագահն աջակցել է աբխազական ընդդիմությանը։ Սալոմե Զուրաբիշվիլին հավանություն է տվել հանրապետությունում անցկացվող ցույցերին և Աբխազիան անվանել «օկուպացված տարածք»։
«Իսկ օկուպացված Աբխազիայում փորձ է արվում կիրառել ռուսական օրենքը, և քաղաքացիական հասարակությունն այնտեղ ընդդիմանում էր։ Ես ուզում եմ համերաշխություն հայտնել նրանց»,- ասել է Զուրաբիշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողներին։
Այսպիսով, բացահայտորեն Արեւմուտքի օգտին աշխատող Զուրաբւշվիլու նման հայտարարությունն արդեն իսկ հուշում է, թե աբխազական այս սրացումների թելերն իրականում ուր են տանում:
Իսկ ահա Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ հրաժարվում է հրաժարական տալ Սուխումի անկարգությունների ֆոնին։