Մենամարտից առաջ Փոլը հասցրեց ապտակ ստանալ Թայսոնից (Տեսանյութ)
ՍպորտՎաղը Մայք Թայսոնը 19 տարվա մեջ առաջին անգամ ռինգ դուրս կգա։ Նա կպայքարի բլոգեր և Դիսնեյի աստղ Ջեյք Փոլի դեմ, ով հայտնի դարձավ UFC-ի նախկին չեմպիոններ Բեն Ասկրենի և Թայրոն Վուդլիի նկատմամբ տարած հաղթանակներով։
Վերջերս Մայքը հիվանդության պատճառով գամված էր անվասայլակին։ Բայց նա կարողացավ հաղթահարել հիվանդությունը, մարզավիճակ ձեռք բերել ու վերականգնել արագությունը։ Իսկ Փոլը պարզապես երիտասարդ է, կրքոտ, և արդեն ապտակ է ստացել Թայսոնից «հայացքների ճակատամարտի» ժամանակ: