Հայկական երաժշտություն` ռուսական Առաջին ալիքի եթերում. լեգենդար Ջիվան Գասպարյանի թոռը դուդուկ է նվագել
ՀասարակությունԴմիտրի Դիբրովի սպասված հյուրը լեգենդար Ջիվան Գասպարյանի թոռն էր՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:
«Ջիվան Գասպարյան անուն ազգանունը կրկին հնչեց այս բեմում, սակայն այստեղ կանգնած է Ջիվան Գասպարյան կրտսերը: Իսկ նրա ձեռքին դուդուկ է, որը կոչվում է ծիրանափող:Մենք պապիկի հետ նրան անվանում էինք Ջիվանչիկ: Նա ևս հիանալի է նվագում, բայց և նորովի»,- հաղորդման սկզբում նշեց հաղորդավարը:
Հաղորդման ընթացքում կրտսեր Ջիվան Գասպարյանը բացահայտեց գաղտնիքը, թե ինչն է ստիպել նրան հրաժարվել ուսումից և դեղագործ դառնալուց, ապա նաև որդեգրել պապիկի հմտությունները, և թե ինչ երաժշտական ժառանգություն է պապիկը թողել իրեն։
Ջիվանը ցույց տվեց, թե ինչպես է դուդուկը հիանալի տեղավորվում ջազային երաժշտության աշխարհում։
Փոդքասթի դրվագում հնչեցին հայկական ավանդական ստեղծագործություններ: