ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը
ՀասարակությունՆոյեմբերի 12-15-ը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Աշխատաժողովին մասնակցել են ԱՄՆ պաշտպանության և պետդեպարտամենտի ենթակա
ստորաբաժանումների մասնագետներն ու ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների
ներկայացուցիչները։
Աշխատաժողովի ամփոփիչ նիստին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։