Մինչեւ տարեվերջ Փաշինյանը նախարարների՞ է պաշտոնանկ անելու. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ստորագրահավաքների պերճանքն ու թշվառությունը Ո՞ւմ խաղաոճն է փորձում ընդօրինակել Վալերի Ծառուկյանը Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է աբխազ ցուցարարներին. ահա, թե աբխազական այս սրացումների թելերն իրականում ուր են տանում (Տեսանյութ) Ռուսական բանակը ներխուժել է ուկրաինական Չեռնիգովի մարզ` գրավելով մի շարք բնակավայրեր (Քարտեզ) Ինչպե՞ս է Աննա Հակոբյանը հաշվել, որ քննադատությունները տեւել են 18 ժամ 40 րոպե. ԶԱՐՄԱՆՔ Մենամարտից առաջ Փոլը հասցրեց ապտակ ստանալ Թայսոնից (Տեսանյութ) Ուկրաինական պատերազմի տեմպերը կտրուկ ակսիվացել եվ Միայն Ադրբեջանի հետ «ռազմավարական գործարքն» էր պակաս Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են դերասանուհու եղբորը

Ստորագրահավաքների պերճանքն ու թշվառությունը

Վերլուծություն

Տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնած իր ստորագրահավաքով Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ էր, հիմա էլ համանման նախաձեռնությամբ հանդես է եկել Անդրանիկ Թեւանյանի առաջնորդած «Մայր Հայաստան»-ը: Իբրեւ քաղաքացիական նախաձեռնություն, վերջիններս հայտարարում են, թե՝ «սա աննախադեպ նախաձեռնություն է, քանզի անկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ տեղական ինքնակառավարման համակարգում, ավելի կոնկրետ ավագանու նիստում քննարկվի քաղաքացիների նախաձեռնած որոշման նախագիծը»։

Հարց է ծագում` եթե Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թեւանյանն այդքան ազնիվ են իրենց մղումներում եւ, իսկապես, նպատակ ունեն կասեցնել տրանսպորտի թանկացումը, ապա ինչո՞ւ չեն մեկտեղում ուժերը: Թեպետ եթե ուժերը մեկտեղող լինեին, ապա այսօր Տիգրան Ավինյանը Երեւանի քաղաքապետ չէր լինի, իրենք էլ իր մոտ իբր թունդ ընդդիմություն խաղային: 

Ի՞նչ է ստացվում, բոլոր երկրներում, սոցիալական, քաղաքական, ազգային խնդիրներով պայմանավորված, տեղի է ունենում հանրային, քաղաքական լայն կոնսոլիդիացիա, մարդիկ դուրս են գալիս փողոց, իսկ մենք բոլոր անհասկանալի իրավիճակներում ստորագրահավաք ենք հավաքում: Միայն զարմանալի է, որ մի ստորագրահավաք էլ «Հայաքվե» նախաձեռնությունը չի սկսել: 

Հիշո՞ւմ եք, որ Արցախի համար ամենածանր օրերին, ինչո՞վ էին զբաղված մի շարք հասարակական, քաղաքական դեմքեր: Այո՛, էլի ստորագրահավաք էին հավաքում: Ընդհանրապես, դժվար է հիշել մեր երկրում մի որեւէ պրոցես, ինչի դեմը հնարավոր է եղել առնել ստորագրահավաքով, որի ՕԳԳ-ն նույնն է, ինչ «Անտարես» հրատարակչությունը ժամանակին ժպիտներ էր հավաքում, հետո երբ մարդիկ իմացան, որ այս նույն հրատակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, թե Արցախը մերը չէ, այլ իբր 26 տարի մտել էինք այլ պետության տարածք, շատ արագ ժպիտների փոխարեն՝ «Անտարես»-ը սկսեց քֆուրներ հավաքել: Սա ամենավառ օրինակն է, թե ինչպիսի խանդավառությամբ ու ժպիտներով են սկսվում ստորագրահավաքները եւ ինչով են ավարտվում: Ինչ-որ բան անելու իմիտացիա եւ ոչ ավելին: 

ԹՐԱՇԸ ՀԵՌԱՑՎԵՑ, ՄՆԱՑ ԻՆՔԸ

Հենց պսեվդո ընդդիմադիրների անատամ քայլերի պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի ոգեւորված է սկսում հոխորտալ ԱԺ ամբիոնից: Ի դեպ, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն այնքան ասաց՝ «թրաշե՛լ Նիկոլին», որ վերջինս որոշեց ինքնակամ սափրվել:

«Ողջույն, սպիտակամորուս»,- Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել նա՝ ցույց տալով, որ սափրվել է: Իհարկե, երկրին պատուհասած իրավիճակում ամենաչնչին բանն է, որ պետք է դառնա քննարկման առարկա, հատկապես, երբ ձեւից բովանդակությունը չի փոխվում: Սակայն, ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի դեպքում: 

«…Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից): Չգիտեմ՝ ով ա սրանց հրահանգներ տալիս, բայց որ էդ մարդը սիմվոլիկայի մեծ սիրահար ա, էդ անառարկելի փաստ ա», - նկատել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ իրավիճակ է փոխվել, Փաշինյան Նիկոլին պետք է ձերբազատվել 2018-ի մոնթեական կերպարից, որը կարճ ժամանակ անց իր դեպքում վերածվեց Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նմանության: Ինչպե՞ս չնմանացնես, երբ սույն անձն ուղղակիորեն խորհրդարանական ամբիոնից հայտարարում է. «Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը եւ եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ»:

Իրականում ամենամեծ պրոբլեն ու ողբերգությունը երկրի նման ղեկավար ունենալն է, որի խոսքերն այլեւս ոչ միայն հակասահմանադրական, այլեւ հանցավոր բնույթ են ստանում: Թեպետ ո՞վ պետք է դա նկատի, վաղուց իր կողմից լիովին կառավարելի Սահմանադրական դատարա՞նը, թե՞ երկրի սահմանադրականության երաշխավոր նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը դարձել է ծաղրուծանակի առարկա՝ ի պաշտոնե եղած-չեղած մի հաշիվ լինելու պատճառով: Դե էլ գլխավոր դատախազության մասին չասենք, որը ղեկավարը, կարծես թե, դարձել է Նիկոլ Փաշինյանի տիկինոջ երգող ընկերուհին: 

ԻՆՉՈՒ Է ՆԻԿՈԼՆ ԱՏՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Ինչեւէ, վերադառնանք Անկախության հռչակագրին, որը դարձել է իշխանության կոկորդին կանգնած ոսկոր: Այն Փաշինյան Նիկոլն անգամ Սահմանադրական դատարանի իր քիմքին հարմար եզրակացությունից հետո՝ ոչ մի կերպ չի կարողանում շրջանցել: Անկախության հռչակագիրը մեր պետության անկախ պետականության հիմքն է, այսքան ատել հռչակագիրը, նշանակում է ոչ այլ ինչ, քան դեմ գնալ անկախությանը: Իսկ սա որքան էլ զավեշտալի լինի, քրեական հոդված է, որը բոլորովին վերջերս հեղինակել էին հենց ՔՊ-ականները: Այո՛, վաղը գուցե դատվեն իրենց իսկ բերած քրեական հոդվածներով: 

«Նիկոլը ԱԺ-ում Անկախության հռաչագիրը մտցրեց ցեխը, մի լավ տրորեց, թքեց-մրեց: Հետո զգաց, որ երեւի, ամեն դեպքում, չափն անցավ, խելք-խելքի տվեց ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց: Ինչպես ոմն մեկը ժամանակին ասում էր, իսկ ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը, հիմա այսօրվա օրինակով էլ հարցնեմ, իսկ ո՞վ է հիշում առավոտվա Անկախության հռչակագրի ու Երրորդ հանրապետության հիմնասյուների ոչնչացումը»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հանկարծ սափրվելուն՝ գրում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ամեն դեպքում, ինչո՞ւ հիմա գնաց-եկավ, էլի Անկախության հռչակագրին կպավ Փաշինյանը: Այս մասին ուշագրավ դիտարկում է ներկայացրել քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը:

«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ Արեւմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը: Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին եւ ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը: Չգիտեմ այդ փուչ ու սնանկ երեւույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ բացի իշխանականներից ինչու են նաեւ հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ` ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ եւս փաստ է», - արձանագրում է քաղաքագետը: 

Ու գնդակը կրկին ընդդիմության դաշտում է, որի համբերության բաժակը, կարծես, ծակ լինի, կամ անձնական շահերն այդպես էլ չեն երկրորդվում՝ դեմն առնելու այն արհավիրքի, որը դեռ նոր է գալու…Վերջիվերջո, անհասկանալի է՝ լինի Երեւանի ավագանիում, թե խորհրդարանում ո՞ւմ են պետք այն ընդդիմադիրների մանդատները, որոնք ոչինչ չեն կարող կանխել, չեն կարող զսպել: Մենակ, չասեք, թե՝ դրանից ոչինչ չի փոխվի, ոչինչ, դուք գոնե ամոթ ունեցեք ու ամոթից վայր դրեք ձեր մանդատները: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Մինչեւ տարեվերջ Փաշինյանը նախարարների՞ է պաշտոնանկ անելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՍտորագրահավաքների պերճանքն ու թշվառությունըՈ՞ւմ խաղաոճն է փորձում ընդօրինակել Վալերի Ծառուկյանը Սալոմե Զուրաբիշվիլին աջակցում է աբխազ ցուցարարներին. ահա, թե աբխազական այս սրացումների թելերն իրականում ուր են տանում (Տեսանյութ)Ռուսական բանակը ներխուժել է ուկրաինական Չեռնիգովի մարզ` գրավելով մի շարք բնակավայրեր (Քարտեզ)Ինչպե՞ս է Աննա Հակոբյանը հաշվել, որ քննադատությունները տեւել են 18 ժամ 40 րոպե. ԶԱՐՄԱՆՔՄենամարտից առաջ Փոլը հասցրեց ապտակ ստանալ Թայսոնից (Տեսանյութ)Ուկրաինական պատերազմի տեմպերը կտրուկ ակսիվացել եվՄիայն Ադրբեջանի հետ «ռազմավարական գործարքն» էր պակասՆուբարաշեն հոգեկան առողջության կենտրոնում կյանքից զրկել են դերասանուհու եղբորըԻնչ են քննարկել Պուտինն ու ՇոլցըԱբխազիայում կտրուկ սրվել է ներքին իրավիճակը (Տեսանյութ)ՖՈՏՈ․ Արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համարԳործ ունենք քայլիստական, լիբերալ և ֆաշիստահանցագործային վարչակարգի հետ. Համբարյան Սիրահարված… Յանա Դանիելյանի երջանիկ հոլովակն ու խոստովանությունը. նա նոր սիրելի ունի՞Անդրանիկ Հարությունյանը հումորային տեսանյութով անդրադարձել է Փաշինյանի սափրվելուն (տեսանյութ)Հանրային տրանսպորտից օգտվող որոշ խավերի համար ներկայացվել է արտոնությունների փաթեթ (լուսանկար)Երեւանում երթեւեկությունը կաթվածահար է Որոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչՊեմզաշենի սահմռկեցուցիչ uպանությունից երկու տարի անց. ի՞նչ զարգացումներ կանԿալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր ԲալասանյանըՖՈՏՈ․ Նիկոլ Փաշինյանը երեկոն կանցկացնի Ֆելիչի ռեստորանում. ում հոբելյանն էՇՏԱՊ. Լարված իրավիճակ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներՎաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»Չիրը Փաշինյանի խաթր 1000 դրամ էժան եմ տալիս. առևտրականը` չրի գների մասին (Video)Սերժ Սարգսյանը 2016թ֊ին, միջուկային անվտանգության թեմայով Սպիտակ տանը, երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետՀայկական երաժշտություն` ռուսական Առաջին ալիքի եթերում. լեգենդար Ջիվան Գասպարյանի թոռը դուդուկ է նվագելՀա­յե­լի ջան, հա­յե­լի, ով կա ինձա­նից գե­ղա­նի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԳրետա Թունբերգը Բաքվում գտնվող միջազգային ակտորներին կոչ է անում այցելել հայ ռազմագերիներին (տեսանյութ)Լատվիա-Հայաստան հանդիպման մրցավարական կազմը հայտնի է Մայք Թայսոնն այս գիշեր ռինգ կբարձրանա՝ մրցելու 27‑ամյա Ջեյք Փոլի հետՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով միջոցառումների շարքի երկրորդ աշխատաժողովըՇվեդիայում հայտնել են նախարարի՝ «աշխարհի ամենատարօրինակ ֆոբիայի» մասինԻլոն Մասկը գաղտնի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետՈստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. ՓաշինյանՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնիՄենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք՝ սա է ճշմարտությունը. Նիկոլ ՓաշինյանԱմեն օր ավելանում է Նիկոլի «ախռանիկների» թիվը, այնինչ թոշակները եկող տարի չեն ավելանա․ պատգամավոր (տեսանյութ)911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարովՈւՂԻՂ․ Անկախության հռչակագիրը Նիկոլի խելքի բանը չի․ Հայկ ԲաբուխանյանԿատարվածը խոսում է առաջիկայում սպասելիք նոր տեսարանների մասինՊարույր Հայրիկյանն իր բնակարանը նվիրում է պետությանըԲերման կենթարկենՌուսական համայնքին առաջարկվում էր  «հնարավորինս շուտ լքել Ղարաբաղը». Ալեքսանդր ԲորդովUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունըՍասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի«Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասինՓաշինյանի խոսքից թռնո՞ւմ եք․ հարց՝ Ավանեսյանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top