Հայելի ջան, հայելի, ով կա ինձանից գեղանի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՈՂՈՐՄԻ ՀԱՐԵՎԱՆ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԻՆ
(ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է ԽՈՐԸ ԹԱՂԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղաքական ռեւմատոլոգների` Անդոնը վաղուց մեռած ա, բայց թաղված չի, դրա համար Նիկոլը որոշել է թաղման գործը հետաձգել։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ՄԻՊ – Ի` ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԼԱՎ ԻՐԱՎԱԲԱՆՆ ԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայելի ջան, հայելի, ով կա ինձանից գեղանի...
**
ՊՐԵՄԻԱՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
(2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ կենսաթոշակներն էլ մի օր իրենց պրեմիաների նման գաղտնի կբարձրացնեն։
**
ՎԵՐԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
(ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԽՆՁՈՐ ՆԵՏԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԹԻԿՆԱՊԱՀԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԱՆՉԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կա խնձոր նետելու ժամանակներ, եւ կա խնձոր հավաքելու ժամանակներ։
**
ԳԻՆԻՆ ՇԱՌ Ա, ՇԱՌ
(ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` «ՎԵԴԻ ԱԼԿՈՅԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լյարդդ ոնց ա, լյարդդ։
**
ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
(ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԿԳՆԱՀԱՏԵՆ ՄԵՐ ԹԻՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ. ՔՊ- ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` այս անգամ գյումրեցիները, թերեւս ՔՊ- ականներին աղ ու հացով չդիմավորեն, քանի որ նախորդ դարասկզբին թուրքերին աղ ու հացով դիմավորելու միջոցառումն ավարտվեց ջարդի ձորում: