Շվեդիայում հայտնել են նախարարի՝ «աշխարհի ամենատարօրինակ ֆոբիայի» մասին
Ախ կանայքՇվեդիայի գենդերային հավասարության նախարար Պաուլինա Բրանդբերգն արգելում է բանան բերել այն միջոցառումներին, որոնց նա մասնակցում է։ Նախարարը «բանանաֆոբիա» ունի, գրում է Expressen թերթը։
«Գենդերային հավասարության նախարար Պաուլինա Բրանդբերգը տառապում է «աշխարհի ամենատարօրինակ ֆոբիայով»՝ «բանանաֆոբիայով»: Դրա պատճառով՝ աշխատակիցները նախապես համոզվում են, որ այն վայրերում, որտեղ նախարարը կայցելի, բանան չկա:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախարարը սոցցանցերում ավելի վաղ խոստովանել է իր ֆոբիայի մասին։
Հրատարակությունը դիտարկել է Բրանդբերգի աշխատակիցների նամակներից հատվածներ: Օրինակ՝ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումից առաջ նախարարի օգնականները խնդրել են բանանը հեռացնել տարածքից։
«Սուրճի հետ տորթ կլինի, և մենք կհետևենք, որ դրա մեջ բանան չլինի, բայց հարևան սենյակներում և միջանցքներում կան մրգային զամբյուղներ»,- հրատարակությունը մեջբերում է խորհրդարանի պատասխանը։