Իլոն Մասկը գաղտնի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի դեսպանի հետ
ՄիջազգայինTesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, որին Դոնալդ Թրամփը նշանակել է ԱՄՆ կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավար, երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանիի հետ, գրում է The New York Times-ը:
Հանդիպումը, ըստ պարբերականի, տեղի է ունեցել գաղտնի վայրում և տևել է ավելի քան մեկ ժամ։ Հրատարակության զրուցակիցները նշում են, որ քննարկումը վերաբերել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնելու հարցին, և նա հանդիպումը որակել է՝ որպես «դրական»։
NYT-ի աղբյուրներից մեկը պնդում է, որ հենց Մասկն է խնդրել հանդիպում ունենալ, և Իրանի դեսպանն ընտրել է վայրը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնյան պնդում է, որ հանդիպման ժամանակ դեսպան Իրավանին Մասկին ասել է, որ պետք է հանվեն Իրանի դեմ պատժամիջոցները, և որ Մասկն իր բիզնեսի մի մասը պետք է տեղափոխի Թեհրան։
ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանել հանդիպումը: