Ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մարդու սրբությունը պղծել է նշանակում. Փաշինյան
ԹեմաՉկա այդպիսի դեպք, որ ես ասեմ՝ աա՜, հիշում եք, որ 2007 թվականին սենց բերման ենթարկեցիք, 2008թ.-ին սենց բերման ենթարկեցիք, 2011 թվականին՝ սենց։ Նման եզակի դեպք չկա։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Փաշինյանը և, նշեց, թե անկախ այդ ամենից՝ կարևոր է ոստիկանության բարեփոխումենրի շրջանակներում ոստիկանության ուժի կիրառման ստանդարտ ունենալ։
«Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանութունն անձամբ իմ նկատմամբ ուժ է կիրառել, բայց վարչապետ դառնալուց հետո չեմ էլ հետաքրքրվել, թե այդ ոստիկաններն արդյոք շարունակում են ծառայել»,- նշեց նա։
Վարչապետը հայտարարեց, թե ոստիկանները շատ դեպքերում չեն հասկանում ցուցարաների այն հայտարարությունները, թե իրենց դեմ ուժ են կիրառել, որովհետև ոստիկանը մտածում է, որ իր գործն է արել։
«Մենք այս հարցն ուսումնասիրելով հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի»,-ասաց Փաշինյանը և, ենթադրելով, որ այլ երկրներում կան նման չափանիշներ և դրանք պետք են, որովհետև հաճախ ոստիկանները անձնական են թիրախավորել, հավելեց.
«Երբ որ դեպք է տեղի ունենում, ուզում ենք հասկանանք , թե ինչն է դրա պատճառը պարզվում է ոստիկանության աշխատողի հասցեին հնչել է էն կարգի հայհոյանք, որը մեր իրականության մեջ համարվում է մարդու սրբությունը պղծել և սոցիալ հոգեբանության առումով ա