Սա գուցե երբևէ տարած ամենատգեղ հաղթանակ էր. Օդմար Ֆերյոն
ՍպորտՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը նվազագույն հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների ընտրանուն՝ 0:1:
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մրցակցի պաշտպան Օդմար Ֆերյոն.
«Սա գուցե երբևէ տարած ամենատգեղ հաղթանակ էր: Այնուամենայնիվ, դա այդքան էլ կարևոր չէ, քան հաղթանակն ու վաստակած 3 միավորը:
Այո, հայերն ունեին որոշ հնարավորություններ, բայց հաճախ մեր թիմից ինչ-որ մեկը կարողանում էր խոչընդոտել՝ պայքարելով թիմակիցների ու Ֆարերյան կղզիների համար»,- ասել է Ֆերյոն Ֆարերյան Ռադիոյին: