Պարույր Հայրիկյանն իր բնակարանը նվիրում է պետությանը Բերման կենթարկեն Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունը Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի «Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին Փաշինյանի խոսքից թռնո՞ւմ եք․ հարց՝ Ավանեսյանին (տեսանյութ) Երբ կրակոց է լինում, ասում են՝ դե խմած է եղել, ջղայնացած է եղել, պարզ է՝ պետք է կրակեր. Ոչ, պարզ չի. Փաշինյանը բարկացավ Բաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունեն

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում

Թեմա

ՀՀԿ֊ական Հասմիկ Ափյանը գրում է

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, իսկ հաստատվում է այն պարագայում, երբ չես հարմարվում ապօրինությունների հետ, հավատում ես ու պայքարում։ Քանի՜ տարի է՝ Բրյուսովը գերության մեջ է. քանդում են ինչքա՜ն կարող են՝ ոչնչացնելով բոլոր կայուն ու կանգուն պատերը, կարգերն ու ավանդույթները։ Առաջին հերթին ազատվում են այն մարդկանցից, ովքեր ապրել, արարել են հանուն բուհի առաջընթացի, ովքեր, համալսարանն իրենց տունը համարելով, օր ու գիշեր աշխատել են, որ տան ճրագը միշտ վառ մնա։

Բրյուսովի երբեմնի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, ոչ հեռավոր 2018-ին «կեցցե՜ նոր թագավորը» կարգախոսով առաջնորդվելով՝ ինձ իր հետ առանձնազրույցի ժամանակ առաջարկեց միասին այսպես ասած «փուռը տալ» մարդկանց, հարմարվել ու պահպանել ռեկտորի տեղակալի իմ աշխատանքը։ Ես, բնականաբար, չէի կարող շատ հարմարվողների, «ով տեր՝ ես ծառա»-ների նման բռնել համալսարարանս ու երկիրս հիմնահատակ քանդել ցանկացողների ձեռքը՝ հանուն պաշտոնի ու աշխատավարձի։ 

 

Ու եղավ այն ինչ եղավ. չկարողանալով գտնել գեթ մեկ օրինական հիմք՝ ինձ՝ Բրյուսովի ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալիս, աշխատանքից ազատելու, դեկրետս չավարտված աշխատանքի վերդառնալուն պես, համալսարանի խորհրդի անդամներին ապակողմնորոշելով՝ էլ. հասցեներով քվեարկել տվեցին եւ որոշեցին կրճատել իմ հաստիքը։ Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ իրենց գնահատմամբ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա։ Կարճ ժամանակ անց բացեցին ռեկտորի խորհրդականի 2 հաստիք՝ իմ կատարած աշխատանքն ապահովելու համար, սակայն համոզվեցին, որ նույնիսկ այդ հաստիքները բավարար չեն նման ծանրաբեռնվածության աշխատանքային գործառույթներ իրականացնելու համար։

Ես միանգամից դիմեցի դատարան, քանզի խախտվել էին ոչ միայն իմ աշխատանքային իրավունքները, այլեւ անցում էր կատարվել բարոյական արժեքների վրայով։ Երեխա ունենալու հանգամանքը խրախուսելու փոխարեն, օգտագործվել էր ինձանից ազատվելու իբրեւ թե հիմքեր նախապատրաստելու միջոց։

 

Այս ընթացքում քանի՜ դատավոր փոխվեց, ինչքա՜ն դժվարություններ առաջացան, ու սպասվելիք հաղթանակս դատարանում հետաձգեց։ Այդ գործընթացին նպաստում էր իմ աշխատանքից հեռացման մեջ կարեւոր դերակատարում ստանձնած Ցոլակ Ակոպյանի մտերիմը՝ Բրյուսովը ներկայացնող փաստաբան Սահակ Մանուկյանը՝ դատարանում վկաներին ձեռ առնելով, սադրելով։ Նա նույնիսկ մի անգամ դատավորին ասեց, թե իբր տեղյակ էլ չի եղել, որ ես «Պատիվ ունե՞մ էր, թե՞ պատիվ Չունեմ» դաշինքի ցուցակով թեկնածու եմ առաջադրվել՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Այն նույն Ցոլակի, ով հիմա փորձում է երեւալ Բրյուսովի ու բուհական ոլորտի ապագայով մտահոգ, սակայն չգիտես ինչու այդ մտահոգություններն իր ու իր ընկերների մոտ նշմարվեցին իրենց աշխատանքից զրկվելուց հետո, իսկ մինչ այդ նրանք լավ էլ գովաբանում էին նոր բարքերը, շատերը մոռանալով իրենց անցյալը, ավելին՝ ուղիղ մասնակցություն ցուցաբերում Բրյուսովի քայքայման գործում՝ ընթացս ապահովելով աշխատանքային կարգավիճակի խրախուսումներ։ Ի դեպ , այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը բրյուսովական չեն։

Բրյուսովի «նոր տերերը» Սահականմաների որոշ մասից, իհարկե, ձերբազատվեցին, բայց թաթախվեցին էլ ավելի մեծ անարդարությունների մեջ։ 

 

Ինձ հետ հանդիպման ժամանակ Բրյուսովի գործող ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ինքը եւս այն կարծիքին է, որ ինձ ապօրինի են հեռացրել աշխատանքից, որ ինձ եւ իմ անցած ճանապարհին չի սազում դատական պրոցեսներում ներգրավված լինելը, որ համալսարանն ունի իմ կարիքը, որ ուսանողության հետ տարվող աշխատանքը բարձիթողի վիճակում է, հասարակայնության հետ կապերը վերանայման կարիք ունեն եւ որ ճիշտ է համարում իմ վերականգնվելը նաեւ որպես դասախոս։ 

 

Մենք կարող էինք փոխշահավետ համաձայնության գալ, այդ պարագայում Գյուրջինյանը զերծ կմնար Հարությունյանի կատարած ապօրինության մեջ թաթախվելուց, բայց՝ ոչ։ Նա թաթախվեց. դատական հերթական նիստի ժամանակ Բրյուսովը ներկայացնող փաստաբանը հայտարարեց, որ բուհը շարունակում է դատական պրոցեսը։ Այսինքն, Դավիթ Գյուրջինյանը, փաստացի, շարունակեց Կարինե Հարությունյանի գծած գիծը, զիջումներ, փոխհամաձայնություն չեղան, փոխզիջումներ քննարկելու նպատակահարմարություն գործող ռեկտորը չտեսավ։ Զարմանալի էր, իհարկե, ինձ հետ ունեցած զրույցներից հետո, բայց ամեն դեպքում՝ փաստ։ Գնդակն իր դաշտում էր. ինքն այդպես որոշեց։

 

Իսկ հիմա կարեւորի մասին։

3,5 տարի անց բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, նյարդերի պայքար տանելով՝ ես իմ հմուտ եւ իրենց գործի գիտակ փաստաբանների շնորհիվ հաղթեցի։ Կայացվեց որոշում։

 

Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր: Կատարվեցին բոլոր փոխհատուցումները։

Այս պահին այսքանը։ Ամեն ինչ դեռ առջեւում է…

Հ. Գ.

Շնորհակալություն եմ հայտնում իմ երկու փաստաբաններին՝ Սլավիկ Պողոսյանին եւ Արտակ Նավասարդյանին՝ փաստաբանական ծառայությունը փայլուն իրականացնելու համար, գործով վկաներին՝ անկաշառ մնալու, չընկրկելու, իրականությունը պատմելուց չվախենալու համար։ 

Հատուկ շնորհակալություն Բրյուսովի իմ կոլեգաներին եւ ուսանողներին ինձ մշտապես աջակցելու համար։

 

Դեռ կհանդիպենք։





Պարույր Հայրիկյանն իր բնակարանը նվիրում է պետությանըԲերման կենթարկենՌուսական համայնքին առաջարկվում էր  «հնարավորինս շուտ լքել Ղարաբաղը». Ալեքսանդր ԲորդովUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին Պուտինն ու Ալիևը հաստատել են Մոսկվա-Բաքու ռազմավարական գործընկերության զարգացման հարցում փոխադարձ հետաքրքրությունըՍասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել, դրա համար էլ չի պսակվում». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի«Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա». Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասինՓաշինյանի խոսքից թռնո՞ւմ եք․ հարց՝ Ավանեսյանին (տեսանյութ)Երբ կրակոց է լինում, ասում են՝ դե խմած է եղել, ջղայնացած է եղել, պարզ է՝ պետք է կրակեր. Ոչ, պարզ չի. Փաշինյանը բարկացավԲաքվում հայկական կողմի հետ հանդիպելու ժամանակ չունենՖիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարելՇտապօգնության ավտոեմեքենայի մասնակցությամբ ավտովթար՝ ԵրևանումՍա գուցե երբևէ տարած ամենատգեղ հաղթանակ էր. Օդմար ՖերյոնՈ՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ազգերի լիգա. Օրվա հանդիպումներ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանումՍկսեց քիչ թե շատ հասկանալի դառնալ, թե ինչ է կատարվում Խարկովի մարզի հիմնական քաղաքներից մեկում` ԿուպյանսկումԻրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 15-ինԱստղագուշակ՝ նոյեմբերի 15-ի համարՋուր չի լինելուԼույս չի լինելու․ հասցեներՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի. ԹրամփԲանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելուՓարիզի դատախազը բանտարկություն է պահանջում Մարին Լը Պենին համար, հայտնում է The GuardianՈւկրաինայի անվերապահ կապիտուլյացիան արդեն մոտ է. Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2«Հրապարակ». Վտանգավոր իրավիճակ«Ժողովուրդ». Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկելՌուսական բանակը Կուրախովոյի ուղղությամբ ազատագրել է Դալնեյե առանցքային նշանակության բնակավայրըԹրամփը, դեռ պաշտոնը չստանձնած, Չինաստանի հետ առեւտրային պատերազմ է սկսում«Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել«Ժողովուրդ». «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով«Հրապարակ». Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում«Ժողովուրդ». 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվիՍՄՆ Ազգային հետախուզության տնօրենը կնշանակվի «Կրեմլի գործակալը»Ուկրաինայի զինված ուժերը մեծ կաթսայի եզրին են. ուկրաինական ռազմա-վերլուծական ռեսուրսԶելենսկին նախընտրում է Ուկրաինան բերել քաղաքացիական պատերազմի, քան ընտրություններ անցկացնել. Ռադայի պատգամավորՍա մշակութային ջարդ է. Զարուհի ՄուրադյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ Շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, տեսնենք որ հավաքականը կհրավիրի ինձ. Վալերի ԾառուկյանԱրհեստական բանականություն՝ կիբերհանցագործության նոր զենք․ ի՞նչ վտանգներ են թաքնված ձեր տեսած իրականության հետևում«Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6». Ռուբեն ՄելիքյանՓաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ՀաջիզադեԲա որ ասում էի՝ թրաշվի, տակը Չալոնա լինելու․ եկել է Աննայի մորուք պահելու ժամանակը․ օգտատերերը արձագանքում են Փաշինյանի սափրվելուն3 մթերք, որոնք կօգնեն նվազեցնել սթրեսի եւ անհանգստության մակարդակըՍա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականությունԻնչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top