Սկսեց քիչ թե շատ հասկանալի դառնալ, թե ինչ է կատարվում Խարկովի մարզի հիմնական քաղաքներից մեկում` Կուպյանսկում
ՄիջազգայինՎերջապես սկսեց քիչ թե շատ հասկանալի դառնալ, թե ինչ է կատարվում Խարկովի մարզի հիմնական քաղաքներից մեկում` Կուպյանսկում: Հիշեցնենք, որ նաօրեին անսպասելի հայտնի դարձավ, որ ռուսական դեսանտայինների մի խումբ ճեղքել-մտել է Կուպյանսկի կենտրոն, որն իսկական շոկ առաջացրեց ուկրաինական դաշտում:
Արդեն ստույդ է, որ լուրը համապատասխանում է իրականությանը. ռուսական փոքրիկ խումբն իրոք մտել է Կուպյանսկի կենտրոն` իր վրա գրավելով ուկրաինական ուժերին: Օգտվելով ճեղքումից, ռուսական այլ խումբ եւս ներխուժեց Կուպյանսկ, ամրանակով շաքարի գործարանում:
Արդյունքում, ռուսական ու ուկրաինական կողմերն արագորեն սկսեցին ճեղքման հատված նետել հիմնական ուժերին, եւ քաղաքի Զաոսկոլյե միկրոշրջանի հյուսիսային մասում իսկական «շերտավոր թխվածք» առաջացավ։ Սակայն ուկրաինական կողմը չկարողացավ ընթացքից դուրս նետել ռուսներին, որոնք սկսեցին արագորեմ ամրանալ` լայնացնելով ճեղքման գոտին (Քարտեզում):
Այժմ ռուսների հիմնական խնդիրն է պահպանել մեր դիրքերը շաքարի գործարանում, շարունակել ընդլայնել միջանցքը, որտեղ կուտակել ուժերը հետագա առաջխաղացման համար։
Մոտավորապես այս վիճակն է, որը եթե կայունանա, ապա Կուպյանսկի ողջ կենտրոնական գոտին կմնա ռուսական վերահսկողության տակ: