Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի. Թրամփ
ՄիջազգայինՈւկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը պետք է ավարտվի, ասել է Թրամփը` նշելով, որ դա կլինի իր վարչակազմի առաջնահերթությունը:
«Մենք քրտնաջան աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում: Սա պետք է դադարեցվի: Ես տեսա հաղորդումներ, որ երեք օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել, նրանք զինվորներ են եղել։ Բայց լինի դա զինվորներ, թե մարդիկ քաղաքներում, մենք կաշխատենք դրա վրա»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով իր նստավայրում մի քանի երկրների քաղաքական գործիչների և առաջնորդների հետ հանդիպման ժամանակ: