Զելենսկին նախընտրում է Ուկրաինան բերել քաղաքացիական պատերազմի, քան ընտրություններ անցկացնել. Ռադայի պատգամավոր
ՄիջազգայինԳերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին նախընտրում է Ուկրաինան բերել քաղաքացիական պատերազմի, քան ընտրություններ անցկացնել։
«Զելենսկին կամովին երբեք չի համաձայնի ընտրությունների մասին հայտարարել: Որովհետև նույն օրը պետք է հայտարարվեն կորուստների մասին։ Նա երբեք իրեն չի լվանա այս արյունից... Ես հաշվի չեմ առնում նրանց որոշ մեգա գողությունները, որոնք դուրս կգան աուդիտի ժամանակ՝ ավելի քան բավարար 10 ցմահ ազատազրկման համար»,- գրել է Դուբինսկին Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Զելենսկին Ուկրաինային կբերի «առնվազն քաղաքացիական պատերազմի, նույնիսկ միջուկային պատերազմի, բայց նա չի համաձայնի ընտրությունների»։
Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է մայիսի 20-ին։ Ուկրաինայում 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղարկվել են՝ ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։ Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «ժամանակավրեպ» են։