Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց սեփական հարկի տակ
ՍպորտԱզգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեփական դաշտում 0-1 հաշվով պարտություն կրեց Ֆարերյան կղզիներից։
Թեև հանդիպման մեկնարկն անցավ Հայաստանի հավաքականի առավելությամբ այնուամենայնիվ գործը գոլ խփելուն չհասավ։
33-րդ րոպեին Գեորգի Հարությունյանը կանոնների խախտում թույլ տվեց, ինչի արդյունքում Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Վիլյորմուր Դավիդսենը։
Հայաստանի հավաքականը մնաց 4 միավորով և չորրորդ խմբում նահանջեց երրորդ տեղ, Ֆարերյան կղզիները 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկությունում վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին և հյուրընկալվելիս կմրցի Լատվիայի դեմ։