Համաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg
ՄիջազգայինՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ինքնաբուխ դրսեւորումներին եւ արագ «տեղավորվել» խաղի նոր կանոններում։ Այսպիսի կարծիք է հայտնել Bloomberg գործակալությունը։
Ինչպես նշվել է, Թրամփի չնախատեսված ելույթները, նրա ինքնաբուխ որոշումները եւ հայտարարությունները, որոնք կարող են արվել ուշ երեկոյան, «արագ մտածողություն կպահանջեն» ղեկավարներից, որոնք վերջին չորս տարիներին գործ են ունեցել «ավելի վերահսկելի» Սպիտակ տան հետ։ Ողջ աշխարհում դիվանագետների եւ պաշտոնյաների կարծիքով՝ Թրամփը իր նախագահության երկրորդ ժամկետում շատ ժամանակ է անցկացնելու Մար-ա-Լագոյի սեփական նստավայրում (Ֆլորիդայի նահանգ) եւ «զանգահարելու է ում ասես եւ երբ ցանկանա»՝ ուշադրություն չդարձնելով «ընթացակարգի կանոնների եւ ազգային անվտանգության նկատառումների վրա»։
Համաշխարհային ղեկավարները, որոնք գործել են Թրամփի առաջին նախագահության ժամանակ, կիմանան ինչպես իրենց պահել 2025թ. հունվարի 20-ին նրա երդմնակալությունից հետո։ Այդ քաղաքական գործիչներն արդեն հասցրել են հասկանալ, որ նրա ուշադրությունը գրավելու ամենապարզ ուղին կամ նրա հետ ուղիղ կապվելն է, կամ Fox News հեռուստաալիքի եթերում հայտնվելը, այլ ոչ թե ավանդական դիվանագիտական միջոցների վրա հենվելը։
«Թրամփը դեռ չի զբաղեցրել Սպիտակ տունը, բայց աշխարհագրական լանդշաֆտն արդեն փոխվել է նրա վերադարձին սպասելիս»,- գործակալությանն ասել է Սիդնեյի Լոուիի ինստիտուտի հանրային կարծիքի եւ արտաքին քաղաքականության ծրագրի տնօրեն Ռայան Նիլամը։ Ինչպես նշել է Bloomberg-ը, հենց Թրամփը համաձայն չի լինի որոշել օրակարգը Ռիո դե Ժանեյրոյի գալիք Քսանի գագաթաժողովում։