Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)
ՆերքաղաքականԱյսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է։ Երբեմն այն, ինչ ասում ենք ու հավատում ենք, իր վրա կրում է ապապետականության կնիքը։ Խոսքը բոլորիս մասին է՝ ինձնից սկսած: ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման գրավականը։
«Ու այդպես եղել է միշտ, բայց սա մենք ամբողջական չենք գիտակեցել։ Կ՞ա պետություն՝ մենք կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն՝ մենք չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ի դեպ, մենք մինչև այսօր որպես հայ ժողովուրդ կանք բացառապես ժամանակին ունեցած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, ամբողջությամբ չէ, որ կորցրել ենք»,- ասաց Փաշինյանը։