Սա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)
ՆերքաղաքականՆիկո՛լ Փաշինյան, Թուրքիային ու Ադրբեջանին մեր անվտանգության երաշխավոր սարքելը փաթեթավորել եք «իրական Հայաստան» անիրատեսական տերմինի ներքո: ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով՝ աշխարհում մեկ պետություն կա, որ մեր ազգին ցեղասպանել է՝ Թուրքիան է, աշխարհում մեկ պետություն կա, որ բազմաթիվ անգամներ հարձակվել է Արցախի ու Հայաստանի վրա՝ Ադրբեջանն է։
«Հայ ժողովրդին գոյաբանական սպառնալիք դեռևս շարունակում են ներկայացնել այս երկու պետությունները։ Ձեր «իրական Հայաստան»-ը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի»,- հավելեց Վարդանյանը։