Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNN
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր փաստաբանին՝ Թոդ Բլանշին առաջադրել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։
Բլանշը մեկուկես տարի ներկայացրել է Թրամփի շահերը, այդ թվում նաեւ պաշտպանել է նրան դատավարությունների ժամանակ Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերի կեղծման գործով, նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու հարցում։ Ինչպես նշել են հեռուստաընկերության աղբյուրները, այդ ընթացքում Բլանշը բարեկամացել է Թրամփի հետ, նրան հաճախ են տեսնում նախագահի շրջապատում Փալմ Բիչ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ), որտեղ գտնվում է քաղաքական գործչի նստավայրը Մար-ա-Լագոյում։
Այժմ այդ պաշտոնն զբաղեցնում է Լիզա Մոնակոն։ Սա նշանակությամբ երկրորդ պաշտոնն է ամերիկյան արդարադատության նախարարությունում, նշել է CNN-ը։
Ավելի վաղ Թրամփը գլխավոր դատախազի - ԱՄՆ արդարադատության նախարարի պաշտոնին առաջադրել էր հանրապետական կոնգրեսական Մեթ Հեթցին։ Հանրապետական կուսակցության աջ շրջանակները ներկայացնող Հեթցը 2023թ. նախաձեռնել էր այդ պահին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնն զբաղեցնող հանրապետական Քեւին Մակքարտիի պաշտոնանկությունը, ինչի արդյունքում վերջինը հեռացվեց պաշտոնից։ Հեթցը քանիցս արտահայտվել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին, ինչպես նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը «բավականաչափ փող է ուղարկել Ուկրաինային»։ Բացի այդ, նա այն անվանել է «պատմականորեն կոռումպացված երկիր»։