Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանը
ՀասարակությունՆոյեմբերի 13-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպանների և մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Այս մասին ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Դեսպանների շարքում է եղել նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:
«Քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմապլանային փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ շեշտը դնելով հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և նոյեմբերի 28-ին Աստանայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման վրա։ Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակում միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրների շուրջ», - ասված է հաղորդագրության մեջ: